Կորպորատիվ իրավունք
Կորպորատիվ իրավունքի հետ կապված իրավաբանական ծառայությունները մատուցվում են աշխատանքի մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների կողմից։ Մեր գրասենյակի կորպորատիվ իրավաբանները յուրաքանչյուր հաճախորդի խնդրին ցուցաբերում են անհատական մոտեցում` հաշվի առնելով այն տնտեսական նպատակը, որն իր առջև դրել է հաճախորդը։
Կորպորատիվ իրավունքի ոլորտում, մասնավորապես, մեր գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները․
- Կորպորատիվ իրավունքի հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի վերաբերյալ խորհրդատվություն․
- Հաճախորդների փաստաթղթերի ուսումնասիրություն, ընկերության ընթացիկ իրավական վիճակի վերլուծություն․
- Տարբեր կազմակերպաիրավական ձևերի իրավաբանական անձանց և պետական կազմավորումների (դուստր ընկերություններ, ասոցիացիաներ, տնտեսական ընկերակցություններ, կոոպերատիվներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ) հիմնադրում, լուծարում և վերակազմակերպում․
- Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրում.
- Կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման իրավաբանական ուղեկցում.
- Բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և բաժանման հարցերում իրավաբանական աջակցություն.
- M&A գործարքների մշակում․
- Ընկերությունների միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման և վերակազմավորման, բաժնեմասերի հետ կապված գործարքների (այդ թվում՝ առուվաճառք, բաժնետոմսերի գրավ և այլն) փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստում․
- Կորպորատիվ փաստաթղթերի կազմում (հիմնադիր պայմանագրեր, կանոնադրություններ, բաժնետերերի համաձայնագրեր և այլն).
- Կորպորատիվ հարցերով իրավաբանական ուսումնասիրություններ (due diligence), ընկերությունների ընթացիկ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ խորհրդատվություն.
- Կորպորատիվ հարցերով հուշագրերի, իրավաբանական եզրակացությունների կազմում, բանակցություններ հաճախորդի անունից և առևտրային գործարքների քննարկում:
Մեր իրավաբաններն իրենց հաճախորդներին աջակցում են նաև դատական կարգով կորպորատիվ վեճերը լուծելիս։ Մենք պատրաստում ենք դատավարական փաստաթղթերը և հարկ եղած դեպքում հաճախորդի անունից մասնակցում ենք դատավարությանը։ Մեր հիմնական սկզբունքը հաճախորդների հետ աշխատելիս անկեղծ, բաց և գրագետ լինելն է։