Դատավարություն
Մենք ներկայացնում ենք հաճախորդների շահերը ՀՀ բոլոր դատական ատյաններում (առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում)` քաղաքացիական, առևտրային, աշխատանքային և վարչական վեճերով: Մենք նաև ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը պետական և կարգավորող մարմիններում։
Դատավարության հետ կապված իրավաբանական ծառայությունները, որոնք մատուցվում են մեր կազմակերպության կողմից, հետևյալն են․
- Իրավաբանի խորհրդատվություն՝ վարչական և քաղաքացիական դատավարության վերաբերյալ․
- Դատավարության ընթացքում հաճախորդի շահերի պաշտպանության ռազմավարության և մարտավարության մշակում․
- Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն․
- Դատավարական փաստաթղթերի նախապատրաստում․
- Հաճախորդի անունից մասնակցություն դատավարությանը։
Մեր իրավաբանները մեծ թվով շահած դատական գործերի փորձ ունեն։