Ավիացիա
Ավիացիայի ոլորտի իրավաբանները, որոնք աշխատում են մեր կազմակերպությունում, ունեն այս բնագավառում գործունեությունը կարգավորող պայմանագրային հարաբերությունների մշակման հարուստ փորձառություն։ Ավիացիայի ոլորտի իրավաբանը պետք է տիրապետի գործնական և տեսական գիտելիքների ոչ ստանդարտ փաթեթի` կիրառելով դրանք գործնականում հաճախորդների հետ աշխատելիս։
Մենք հպարտ ենք, որ իրավաբանական ծառայություններ ենք մատուցում հանրահայտ ավիաընկերությունների, որոնցից որոշները հայտնի են ամբողջ աշխարհում։ Այս ոլորտում մեր փորձը ներառում է ավիացիան կարգավորող միջազգային պայմանագրերի ուսումնասիրություն և կիրառություն: Ելնելով մեր հաճախորդների հետ աշխատանքի փորձից` մենք առաջարկում ենք հետևյալ իրավաբանական ծառայությունները․
- ավիացիայի ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ խորհրդատվություն․
- օդանավերի լիզինգի գործարքներում իրավաբանական աջակցություն.
- եզրակացությունների և հուշագրերի պատրաստում․
- փաստաթղթերի վերլուծություն, պայմանագրերի կնքում․
- հաճախորդի շահերի ներկայացում։