Ոլորտներ.
Բնական ռեսուրսների իրավունք, էներգետիկայի իրավունք, էկոլոգիական իրավունք, իրավական ակտերի մշակում, առևտրային արբիտրաժ, դատավարություն
Լեզուներ.
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Ամփոփ
Սայադ Բադալյանը գրասենյակի ավագ իրավաբաններից է և մասնագիտացած է բնական ռեսուրսների, էներգետիկայի և էկոլոգիական իրավունքի բնագավառներում:
Նա հաճախորդներին խորհրդատվություն է մատուցում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի ձեռքբերման և իրականացման հարցերում, ներկայացնում է նրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում: Նա նաև խորհրդատվություն է մատուցում հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պաշտպանության կարգավորումների վերաբերյալ:
Սայադ Բադալյանը նաև քաղաքացիական և վարչական դատավարությունում ներկայացուցչության մեծ փորձ ունի:
Նա նաև մասնակցել է մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի:
Աշխատանքային փորձ
- Խորհրդատվություն է տրամադրել Lydian International, Fortune Resources և այլ ընկերությունների` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
- Ներկայացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ շահերը «Լեռ-Էքս» ՍՊԸ բաժնեմասի ձեռք բերման գործարքում:
- Խորհրդատվություն է տրամադրել «Տաշիր» ընկերությունների խմբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ:
- Ներկայացրել է ՀՀ կառավարությանը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի օտարման գործարքում:
Որակավորում
Մասնագիտական անդամակցություն
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Հայաստանի իրավաբանների միության անդամ
Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի անդամ
Նախկին փորձը
2011թ.-ից սկսած` Սայադ Բադալյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում