Ամփոփ

Սարգիս Թորոսյանն ԻԼԳ-ում աշխատում է գրասենյակի հիմնադրման պահից: 
 
Նա մեր հաճախորդներին խորհրդատվություն է մատուցում հարկային կարգավորման և հաշվապահական հաշվառման հարցերով` մասնավորապես, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների համար մշակելով հարկման ռեժիմների օպտիմալացման առաջարկներ:
 
Նա նաև եզրակացություններ և հաշվետվություններ է պատրաստում հարկային և ֆինանսական հարցերով:
 

Աշխատանքային փորձ

- Մի շարք անդրազգային նախագծերով աուդիտի անցկացում.
- Հաճախորդների խորհրդատվություն` կրկնակի հարկումից խուսափելու հետ կապված.
- Ֆինանսական հաշվետվությունների և հարկային հայտարարագրերի պատրաստում.
- Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ներկայացուցչությունների հարկային խորհրդատվություն:
 

Որակավորում

Մասնագիտական անդամակցություն
 
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների միության անդամ
 
Այլ աշխատանքներ
 
Նախկինում Սարգիս Թորոսյանն աշխատել է «ԵրԷներգո» ՓԲԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև` Grand Thornton Amyot ընկերությունում` որպես աուդիտոր:
Նա նաև աշխատել է «Անուշ» ֆաբրիկայում` որպես գլխավոր տնտեսագետ, ապա` որպես հաշվապահ:
 
 
Կրթություն
 
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, 1991