Տարոն Կակոյան

Ոլորտներ․

Քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, աշխատանքային իրավունք, կորպորատիվ իրավունք, առևտրային գործարքներ, մտավոր սեփականության իրավունք, անձնական տվյալների պաշտպանություն

Լեզուներ․

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Ամփոփ

Տարոն Կակոյանը մատուցում է իրավաբանական ծառայություններ առևտրային իրավունքի ոլորտում՝ մասնագիտանալով նաև պայմանագրային և աշխատանքային իրավունքի, մտավոր սեփականության և անձնական տվյալների պաշտպանության հարցերում։

Նա խորհրդատվություն է տրամադրում առևտրային գործարքների, աշխատանքային և անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում համապատասխանության ապահովման վերաբերյալ։

Բացի այդ, Տարոն Կակոյանը տրամադրում է իրավաբանական եզրակացություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման վերաբերյալ։

Աշխատանքային փորձ

- ակտիվների ձեռքբերման / վաճառքի գործընթացներում տարբեր ընկերությունների փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրություններ և դրանց արդյունքում իրավաբանական եզրակացությունների տրամադրում,

- օտարերկրյա ներդրողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ իրավաբանական եզրակացությունների տրամադրում,

- ֆինանսական կազմակերպությունների համար պայմանագրերի օրինակելի ձևերի պատրաստում։

Որակավորում

Նախկին փորձը

Մինչև ԻԼԳ-ին միանալը Տարոն Կակոյանըզբաղեցրել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (Ռոստելեկոմ Հայաստան) իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ինվեստգրուպպ» շինարարական և առևտրային ընկերության իրավաբան։

Կրթություն

ՀՀ փաստաբանական դպրոց, 2021թ․

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան, ՌԴ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2019թ․

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, 2013թ․